Հավակնորդների մրցաշար. 5-րդ տուրը խաղաղ ստացվեց, Արոնյանը 2-րդն է
Մոսկվայում կայացավ շախմատի հավակնորդների մրցաշարի [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/16/79750/]5-րդ տուրը[/url]: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Հայ շախմատիստը պարտիայի միջնամասում որոշեց «պղտորել» ջրերը, որի արդյունքում ոչ այնքան հաճելի դիրք ստացավ, սակայն մրցակիցն էլ ժամանակի սղության պատճառով որոշեց ռիսկի չդիմել և մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին:
Տուրը ընդհանրապես խաղաղ ստացվեց. բոլոր խաղատախտակներում գրանցվեց ոչ-ոքի: Արդյունքում մրցաշարային աղյուսակում ամեն ինչ մնաց նույնը. Արոնյանը 3 միավորով 2-րդ տեղում է` կես միավոր զիջելով Սերգեյ Կարյակինին:
[b]Հավակնորդների մրցաշար, 5-րդ տուր
[/b]Լևոն Արոնյան (Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)` 0.5:0.5
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)` 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)` 0.5:0.5
Մարտի 18-ին կկայանա 18-րդ տուրը. Արոնյանը սպիտակներով կխաղա ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: