211652_close_icon
views-count88027 դիտում article-date 16:05 20-07-2020

Արտակարգ գողություն՝ Երևանում. «Բաքոս» ՍՊԸ-ի առաստաղը կոտրելու միջոցով ներս են մտել, ապա չհրկիզվող պահարանից հափշտակել խոշոր գումար. ոստիկանություն է դիմել ՍՊԸ-ի տնօրենի դատավոր որդին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 18-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած Երևանի բնակիչ Արման Օհանյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Նոր Նորքի ոստիկանությանն բաժին հայտնել է, որ հուլիսի 18-ին, ժամը 02։30-ից մինչև 08։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Դավիթ Բեկի փողոցի 102 հասցեում գործող «Բաքոս» ՍՊԸ-ի շենքի առաստաղը կոտրելու միջոցով ներս են մտել տարածք, այնուհետև տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել չհրկիզվող պահարանի դուռը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Ա. Օհանյանն աշխատում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ նշված ՍՊԸ-ի տնօրենը նրա հայրն է՝ Վարդան Օհանյանը։ [b]Ոստիկանություն դիմած Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Օհանյանն է [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0135511001595246710783694.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր