211652_close_icon
views-count7401 դիտում article-date 13:21 09-03-2018

Մխիթարյանը՝ «Միլան»-«Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Միլանի» հետ առաջին [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/09/1090971/]հանդիպման[/url] (2:0) լավագույն խաղացող: «Whoscored» մարզական-վիճակագրական կայքի հայ ֆուտբոլիստի գործողությունները գնահատել է 9,1 գործակցով, ինչը ամենաբարձրն է այս խաղի մասնակիցների թվում: Ընդ որում, 1/8 եզրափակիչ փուլի 8 հանդիպումների արդյունքներով միայն երկու ֆուտբոլիստ են ավելի բարձր գնահատական ստացել, քան՝ Մխիթարյանը. Օկամպոսը («Մարսել», 9,4) և Ֆերնանդեշը («Սպորտինգ», 9,2): Հիշեցնենք, որ «Միլանի» հետ խաղում դարձավ առաջին գոլի հեղինակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր