Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Վոլֆսբուրգ» - «Բորուսիա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրի «Վոլֆսբուրգ»-«Բորուսիա» (Դորտմունդ) [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/05/72158/]հանդիպման [/url](2:1) լավագույն խաղացող:
Whoscored.com մարզական-վիճակագրական կայքը Մխիթարյանի խաղը գնահատել է 9,4 միավոր:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը այդ խաղում երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ, ընդ որում, երկրորդ փոխանցումից հետո Սինձի Կագավան խփեց հաղթական գնդակը:
Նշենք, որ Բունդեսլիգայում Մխիթարյանը արդեն դարձել է 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: