Հենրիխ Մխիթարյանը նորից ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Տոտենհեմի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/11/103770/]հանդիպման[/url] (1:0) լավագույն խաղացող:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը դարձավ հանդիպման միակ գոլի հեղինակը, իսկ խաղի վերջնամասում վնասվածք ստացավ և փոխարինվեց:
Ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Մխիթարյանը ստացել է երկրպագուների ձայների ճնշող մեծամասնությունը` 87 տոկոսը:
Նշենք, որ Մխիթարյանն արդեն 3-րդ հանդիպումն անընդմեջ է ճանաչվում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն խաղացող: