Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Վերդեր» - «Բորուսիա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com մարզական-վիճակագրական կայքի կողմից ճանաչվել է Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի «Վերդեր»-«Բորուսիա» [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/31/69195/]հանդիպման[/url] (3:1) լավագույն խաղացող:
Հայ ֆուտբոլիստի խաղը կայքը գնահատել է 8,5 միավոր, որը ամենաբարձրն է հանդիպման բոլոր խաղացողների շրջանում:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի այդ խաղում դարձավ գոլի և 2 գոլային փոխանցումների հեղինակ: