211652_close_icon

ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անց են կացվել շտաբային մարզումներ

views-count7909 դիտում article-date 19:00 07-03-2018
Այսօր՝ մարտի 7-ին, Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անց են կացվել շտաբային մարզումներ, որոնց ընթացքում իրենց գործառույթային պարտակնություններից բխող խնդիրներ են իրականացրել ՊԲ շտաբի բաժիններն ու ծառայությունները: Շտաբային մարզումների ընթացքում հստակեցվել են մասնակիցների անելիքները, ճշգրտվել այն գործողությունների համալիրն ու դրանց իրականացման հերթականությունը, որոնք նպատակ են հետապնդում հավանական պատերազմական պայմաններում գործել շատ ավելի արդյունավետ, իսկ ղեկավարության կողմից ընդունվող որոշումները դարձնել առավել իրատեսական: Շտաբային մարզումների արդյունքում կատարելագործվել են սպաների գործնական հմտություններն ու գործառույթային պարտականությունները, բարձրացել է ՊԲ վարչության ներդաշնակման աստիճանը: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր