7887 դիտում
18:29 04-09-2017
ՊԲ զորամասերում անց են կացվել շտաբային մարզումներ. ընդգրկվել են զորամասերի, գումարտակների և դիվիզիոնների վարչակազմերը, հրամանատարները և ծառայության պետերը
Պաշտպանության բանակի 2017թ. պատրաստության պլանի համաձայն՝ սեպտեմբերի 4-ին բանակի զորամասերում անց են կացվել շտաբային մարզումներ, որոնց ընդգրկվել են զորամասերի, գումարտակների և դիվիզիոնների վարչակազմերը, ապահովող և սպասարկող ստորաբաժանումների հրամանատարները և ծառայության պետերը:
Զորամասերի հրամկազմը առանձին ուշադրություն է դարձրել ուսուցանվող անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործմանն ու գործառույթային պարտականությունների կատարման առանձնահատկություններին:
Մարզումներին ընդգրկված հրամանատարները մարզվել են մարտական հաշվարկների կատարման ու ղեկավար փաստաթղթերի ճիշտ վարման, հրամանատարների կողմից որոշման ընդունման համար անհրաժեշտ տվյալների և առաջարկությունների ժամանակին ներկայացման ուղղություններում:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
7579 դիտում
19:00 07-03-2018
ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անց են կացվել շտաբային մարզումներ
4809 դիտում
11:00 27-01-2018
Արցախում անցկացվել են պաշտպանության բանակի գումարտակների և դիվիզիոնների հրամանատարական հավաքներ
1130 դիտում
16:51 05-06-2015
Արցախի զինված ուժերում անցկացվող շտաբային զորավարժությունների շրջանակում անցկացվել են շտաբային մարզումներ
Այս բաժնից
562 դիտում
20:30 02-05-2024
Տավուշում մարդիկ ձերբակալվել են ոստիկանության ծառայողի պահանջը չկատարելու համար․ ՄԻՊ
550 դիտում
20:15 02-05-2024
ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն