211652_close_icon
views-count10649 դիտում article-date 16:15 18-11-2017

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անց է կացվել ռազմական խորհրդի նիստ. համապատասխան խնդիրներ են առաջադրվել ներկա հրամանատարական կազմին

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՊԲ շտաբի նիստերի դահլիճում ԱՀ ՊՆ, ՊԲ, հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անց է կացվել ռազմական խորհրդի նիստ, որի օրակարգային թեմաները առնչվում էին ՊԲ-ի մարտական, թիկունքային և տեխնիկական ապահովման վիճակին, առկա խնդիրներներին և կատարելագործման ուղիներին: Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի համապատասխան բաժինների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու շահագրգիռ ոլորտների պատասխանատուները: Բանակի հրամանատարի ներածական խոսքից հետո խնդրո առարկա թեմաների շուրջ հնչել են մի շարք ելույթներ, որոնց ընթացքում, ըստ առանձին ուղղությունների, մանրակրկիտ անդրադարձ է կատարվել իրականացված աշխատանքներին, քննարկվել են նշված ոլորտներում առկա խնդիրները, առաջարկվել դրանք շտկելու և աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղիները: Վերջում, ամփոփելով ՊԲ ռազմական խորհրդի հերթական նիստի արդյունքները, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը համապատասխան խնդիրներ է առաջադրել ներկա հրամանատարական կազմին: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր