Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը շնորհավորեց կանանց Մարտի 8--ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ազգային պատկերասրահի որմնանկարչության սրահում մթնոլորտը տոնական էր ու ջերմ: Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ հերթական հանդիպումն էր կազմակերպվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ:
Մեկտեղվել էին վարչական շրջանի ենթակայության հիմնարկների, մշակութային, կրթական օջախների, և աշխատակազմի կին ներկայացուցիչները: Շնորհավորելով կանանց Արա Սադոյանը բարեմաղթեց նրանց քաջառողջություն, կանացի երջանկություն և աշխատանքային և անձնական նոր ձեռքբերումներ:
Դպրոցների, մանկապարտեզների, մշակութային օջախների, թանգարանների տնօրեններ, սիրված և հայտնի դերասանուհիներ, երգչուհիներ, արվեստագետներ` մեկտեղվել էին և սրահը լցրել ջերմությամբ և լույսով:
Ներկաները վարչական շրջանի ղեկավարից ստացան գեղեցիկ ծաղկեփնջեր¸իսկ առավել ակտիվ գործունեության երկարամյա և նվիրյալ աշխատանքի, համագործակցության համար գեղեցիկ սեռի երկու տասնյակից ավել ներկայացուցիչներ` նաև պատվոգրեր և շնորհակալագրեր: