211652_close_icon
views-count19258 դիտում article-date 00:30 05-03-2018

Խստորեն դատապարտում ենք զինվորի մահվան հետ կապված ցանկացած թեմայի շահարկումը. Գյումրու մտահոգ քաղաքացիներ

Հայտարարություն Մենք՝ Գյումրու մտահոգ քաղաքացիներս, Հետևելով Ախուրյան համայնքում տեղի ունեցած իրադարձություններին և դրան հաջորդած քննարկումներին ու հրապարակումներին՝ Վերահաստատում ենք հետևյալը. -Առաջին անգամ չէ, որ որևէ ապատեղեկատվություն՝ հատկապես «գայթակղիչ» վերնագիր ունեցող, անկախ նրա հեռահար նպատակից, անկախ նրանից կառուցված է հիմնավոր փաստերի, թե չճշգրտված տեղեկատվության վրա՝ խռովության ու անհարկի բողոքի ալիք է բարձրացնում, -Սոցիալական գետնաքարշության, հասարակական որոշ շերտերի «պարապությունն» ու ինքնահաստատման մոլուցքն օգտագործելով՝ որոշ «շահագրգիռ» անձինք՝ ժողովրդի փաթաթանով իրենց նկրտումները քողարկած համայնքային և մարզային իշխանության պաշտոնյաներ, անփույթ մոտեցում ցուցաբերած ԶԼՄ-ներ, ընդդեմ եկեղեցական և ազգային արժեքների գործող ուժեր, հարցի միակողմանի և անհիմն շահարկումներով դրսևորեցին իրավիճակին ոչ հարիր վարքագիծ՝ կրոնական հողի վրա հրահրելով բացահայտ կամ քողարկված ատելություն: -Արթնամտությունն ու զգաստությունը կորցրած ուժերը, այսքանով չբավարարվելով, ավելի առաջացան՝ փորձելով սասանել այն Եկեղեցու և նրա սպասավորների հեղինակությունը, որն իր վեղարի ներքո 1700 տարի հովվել է հավատավոր ժողովրդին: -Վերջին օրերի խմորումների շուրջ բազմաթիվ մտավորականների, ՀԱԵ որոշ հոգևորականների և հավատացյալների կրավորական կեցվածքը լուրջ խորհրդածությունների առիթ է տալիս: Սպասվում էր, որ բնակչության մոլորությանը առաջինը հենց նրանք պիտի արձագանքնեին: Վերոնշյալը ենթադրել է տալիս, որ մենք 1.կրողն ենք դառնում այն ամենի, ինչ պարտադրվում է արհեստական կերպով հոգևոր-ազգային գիտակցում չունեցող անձանց և տարբեր ապազգային ուժերի կողմից շահախնդիր պատվերներով: 2.ցավալիորեն վստահում ենք կեղծ օգտատերերի միջոցով ՀԱԵ և նրա սպասավորների նկատմամբ հերյուրանքներին, 3.հաշտ և անտարբեր ենք անբասիր վարքով ու ժուժկալ կենցաղավարությամբ բացառիկ հոգևորականի հանդեպ ամենասոսկալի բնութագրումներին, նմանատիպ անբարո այլ դրսևորումներին Մեր խորին ցավակցություններն ու վշտակցությունը հայտնելով անմահ հայորդու՝ Գրիգոր Եղոյանի ընտանիքին ու հարազատներին՝ -խստորեն դատապարտում ենք զինվորի մահվան հետ կապված ցանկացած թեմայի շահարկումը, անձնական վիրավորանքները, միջանձնային հարաբերությունների արդյունքում ծնված գնահատականների հանրայնացումը: Հորդորում ենք -զերծ մնալ վերոնշյալ արատավոր դրսևորումներից, հանդես բերել քրիստոնեավայել և արժանապատիվ կեցվածք, -չհրահրել ժողովրդական ընդվզումներ՝ անհարկի թիրախավորելով ժողովրդի կողմից բացառիկ սեր ու հարգանք վայելող, իր տեսակի մեջ եզակի մտավորական-հոգևորականին: -Խուսափել ազգային-հոգևոր բազմադարյա արժեքների իսկությունն ու կենսունակությունը կասկածի տակ դնող կարծիքներից ու վարքագծից՝ վնասելով ազգային արժեհամակարգը: -կատարվածի շուջ խղճի մտոք խորհել և գտնել կատարվածի հաղթահարման ուղիներ: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է միանալ հայտարարությանը՝ տարածելով այն սոցիալական ցանցերում կամ այլ հնարավոր տարբերակներով: Կարեն Պետրոսյան Արթուր Գևորգյան Աստղիկ Եդիգարյան Հովհաննես Հարությունյան Մարգարիտա Մինասյան Վարդգես Սամսոնյան Ղարիբ Հարությունյան

Նմանատիպ նյութեր