Բարսելոնայի օդանավակայանը հրաժարվել են ընդլայնել Մեսիի պատճառով
Vueling Airlines ավիաընկերության նախագահ Խավիեր Սանչես-Պրիետոն պատմել է, որ Բարսելոնայի օդանավակայանում չի կարելի նոր տերմինալ կառուցել, քանի որ մերձակայքում բնակվում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին:
«Չի կարելի թռչել այնտեղ, որտեղ Մեսին է ապրում: Աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա», ասել է Սանչես-Պրիետոն:
Օդանավակայանի ընդլայնումից հրաժարվելու և թռիչքուղիների նվազեցման պաշտոնական պատճառ են ներկայացրել Գավա քաղաքի բնապահպանությանը սպառնացող վտանգը: Օդանավակայանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Գավայում է բնակվում Մեսին:


