Բարսելոնայի դատարանը մերժել է Մեսիի բողոքարկումը
Բարսելոնայի դատարանը մերժել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի բողոքարկումը՝ հարկերի վճարումից խուսափելու գործով:
Հիշեցնենք, որ Մեսին և նրա հայրը՝ Խորխե Մեսին մեղադրվում են 2006-ից մինչև 2009 թվականներն ընկած ժամանակահատվածում 4,1 միլիոն եվրոյի չափով հարկերը թաքցնելու մեջ:
Հաշվի առնելով, որ բողոքարկումը մերժված է, Մեսիի դեմ մեղադրանքները մնում են ուժի մեջ և դատաքննությունը կշարունակվի: