Ոչ ոք չի լսում մեզ, հիմա լսեք. Պուտինը նոր միջուկային զենք է ցույց տվել
Նախագահ Վլադիմիր Պուտինի տասնչորսերորդ ուղերձը Դաշնային ժողովին աննախադեպ ռազմատենչ էր: ԱՄՆ-ի հետ հակահրթիռային պաշտպանության մասին բանակցությունների մասին երկար խոսելուց հետո նախագահը ցույց տվեց, թե ինչպես է Ռուսաստանը արձագանքել բանակցությունների ձախողմանը՝ նոր զենքի, բալիստիկ հրթիռների և բազմաֆունկցիոնալ համալիրների ստեղծմամբ: Հաղորդում է BBC-ն:
«Մենք տևական համոզում էինք ամերիկացիներին չավիրել ՀՀՊ պայմանագիրը: Ապարդյուն», - գանգատվել է Պուտինը: Նա նշել է, որ չնայած բոլոր բանակցություններին և Ռուսաստանի զգուշացումներին, Միացյալ Նահանգները շարունակում է ամրապնդել հակահրթիռային պաշտպանության համակարգը և զարգացնել միջուկային ներուժը:
«Եվ ինչ արեցինք մենք, բացի բողոքի ցույցերից և զգուշացումներից: Ինչպե՞ս է Ռուսաստանը պատասխանում այդ մարտահրավերին»,- հարցերց նա և հավեեց,- «Ահա՛ ինչով»:
Դրանից հետո ուղերձը հրապարակող էկրանների վրա Պուտինը սկսեց հերթով ցույց տալ ռուսական սպառազինության վերջին ձեռքբերումները:
Նա նախ խոսեց ծանր միջմայրցամաքային բալիստիկ «Սարմատ» հրթիռով նոր հրթիռային համալիրի փորձարկումների մասին: Տեսանյութը ուղեկցվել է համակարգչային գրաֆիկայով, ցուցադրելով հրթիռի թռիչքի հնարավոր հետագիծը: