211652_close_icon
views-count9684 դիտում article-date 11:14 28-05-2021

Ես շշմած էի, որ մշակույթի նախարարությունը վերացրեցին. դե հիմա մուղամ լսեք. Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լիովին համաձայն եմ, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է բաժանվի. Այսօր մենք լրջագույն խնդիր ունենք կրթության ոլորտում՝ եւ կառավարման, եւ բովանդակային առումով: Այս մասին նախօրեին Կոտայքի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը, փոխանցում է News.am-ը։

«Կրթությունը ոչ միայն պետք է գիտելիքների ինչ-որ մի ծավալ տա երեխաներին, կամ ուսանողներին, այլ պետք է նաեւ քաղաքացի դաստիարակի: Երեխան միայն ընտանիքում չի դաստիարակվում, այլ նաեւ փողոցում: Հիմա եթե մենք հետեւողականորեն կրթությունից ուզում ենք հանել ազգային բաղադրիչը, հայ լինելու հանգամանքը, ապա ստացվում է, որ մենք ուղղակի ինչ-որ գիտելիքների ծավալ ենք տալիս, բայց քաղաքացի չենք դաստիարակում: Սա խնդիրներից մեկն է»,-ասաց նա:

Քոչարյանի խոսքով, այն, ինչ արվեց կրթության հետ այս վերջին տարիներին ոչ լուրջ պակաս աղետ է. «Հոգեբանական ներգործություն էր մեր ազգային ինքնության զգացողության վրա: Ես երբ նախագահ էի դարձել, ուսուցչի աշխատավարձը մոտ 15 հազար դրամ էր, միանգամից սարքեցինք 78-80 հազար դրամ: Դու չես կարող 5 հազար դրամ տալ ուսուցչին եւ ակնկալել ինչ-որ բան: Պետությունն ուրիշ ձեւ չունի գնահատելու, միակ ձեւը այն աշխատավարձն է, որը տալիս է, այն արտոնություններն են, որոնք տալիս է: 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր