33344 դիտում
08:41 28-02-2018
Ինչո՞ւ Լիոնել Մեսսին արհամարհեց Ադրբեջանի առաջարկած 8 մլն դոլարը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին ադրբեջանական մամուլը դարձյալ հեղեղված է Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնի» առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի մասին լուրերով: Ադրբեջանցիների ուղեղներում չի տեղավորվում այն հանգամանքը, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն առանց պատճառաբանության հրաժարվել է Արգենտինայի հավաքականի կազմում ընկերական խաղ խաղալ Ադրբեջանի հետ: Եվ դա այն դեպքում, երբ, ըստ որոշ տվյալների, Ադրբեջանը 8 միլիոն դոլար էր առաջարկել, եթե Մեսսին խաղա գոնե 60 րոպե: Մեսսին հրաժարվել էր, Արգենտինայի հավաքականի ղեկավարները ստիպված էին մերժել առաջարկը: Փոխարենը հունիսի 9–ին 2 միլիոն դոլարի դիմաց Արգենտինան կխաղա Իսրայելում՝ տեղի թիմի հետ: Մեսսին հաճույքով համաձայնել է:
Այս պատմությունն ամիսներ առաջ է եղել, սակայն վերջին օրերին ադրբեջանական մամուլը դարձյալ անդրադարձել է խնդրին: Նրանք այդպես էլ բացատրություն չեն գտնում, թե ինչպես կարող է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը 2 միլիոնը գերադասել 8 միլիոնից: Ազերիները նույնիսկ սկսել են փորփրել Մեսսիի անցյալը, «հասել» են մինչև նրա ծննդավայր Ռոսարիո՝ համոզվելու համար նրա արմատներում հայի արյուն կա՞, թե ոչ: Այլապես ինչո՞ւ նա պետք է «զզվեր» Բաքվից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4671 դիտում
20:22 26-06-2014
ՀՔԾ քննիչը կրկին արհամարհեց դատարանին. ո՞վ պետք է զգաստացնի նրան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3487 դիտում
17:25 15-03-2014
Լիոնել Մեսսին ռեկորդային պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ
1260 դիտում
01:00 24-03-2014
Լիոնել Մեսսին` «Էլ Կլասիկոների» լավագույն ռմբարկու
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
544 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»