211652_close_icon
views-count1263 դիտում article-date 01:00 24-03-2014

Լիոնել Մեսսին` «Էլ Կլասիկոների» լավագույն ռմբարկու

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ «Էլ Կլասիկոների» լավագույն ռմբարկուն: Արգենտինացի խաղացողը Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի` «Ռեալ»-«Բարսելոնա» խաղի ժամանակ երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը և այդ թիմերի դիմակայություններում իր խփած գոլերի թիվը հասցրեց 20-ի: Մեսսին այդ ցուցանիշով գերազանցեց Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդ Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ռեկորդը, ով ժամանակին դարձել էր 18 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր