211652_close_icon
views-count40877 դիտում article-date 16:57 25-02-2018

Քեզ բացակա չենք դնի. Լավագույն տղերքը հեռանում են. Շիրակի մարզում վերջին հրաժեշտը տվեցին 19-ամյա հերոսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 25-ին, Շիրակի մարզում վերջին հրաժեշտը տվեցին փետրվարի 22-ին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ազերի ճիվաղի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած զինծառայող, 19-ամյա Գրիգոր Եղոյանին: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գ. Եղոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Ինչպես տեղեկացնում է [color=#EF2929]«Արմենպրես»[/color]-ը, Գրիգորը Ախուրյան գյուղից էր, բայց նրա ընտանիքը բնակվում է Ռուսաստանում։ Եղոյանները վերջին տարիներին ապրում էին ՌԴ-ում, իսկ Գրիգորը Հայաստան եկել էր հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար: 1 տարի 6 ամիս արդեն ծառայել էր և շուտով պետք է տուն վերադառնար: Մարտակերտի շրջանի դիրքերից մեկում հերթապահությունը ճակատագրական դարձավ Գրիգորի համար՝ նա զոհվեց թշնամու երկու գնդակից: «Գրիգորը տան կրտսեր զավակն էր, ավագ քույր ու եղբայր ունի։ Նորմալ ընտանիք են, գյուղում երկհարկանի սեփական տուն ունեն, բայց հիմա Ռուսաստանում են ապրում: Հայրն ավելի վաղ է ՌԴ մեկնել, իսկ մայրը՝ որդու բանակ գնալուց հետո: Շատ լավ ու շնորհքով տղա էր»,-ասել են ախուրյանցիները՝ հավելելով, որ երբ արձակուրդ էր եկել գյուղ, նշում էր, որ ծառայությունը շատ լավ է անցնում, միակ խնդիրը հակառակորդի պարբերական կրակոցներն են: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր