211652_close_icon
views-count22570 դիտում article-date 17:53 08-02-2015

Լավագույն տղերքը հեռանում են. Ջերմուկ քաղաքում վերջին հրաժեշտը տվեցին 25-ամյա Շեքսպիր Հակոբյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ Ջերմուկ քաղաքի քաղաքային գերեզմանատանը վերջին հրաժեշտը տվեցին Ջերմուկ քաղաքի բնակիչ, 25-ամյա Շեքսպիր Հակոբյանին: Վերջինս մահացել էր Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության մարտական հենակետում փետրվարի 5-ին՝ հրազենային վիրավորումից: Երեկ՝ Ջերմուկ քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցում 25-ամյա հերոս հայի հոգեհանգիստն էր, որին մասնակցում էին մեծ թվով համաքաղաքացիներ, մարզի բնակիչներ, նրա զինվորական ընկերներն ու զինակիցները, ինչպես նաև Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսայնը և ՀՀ ՊՆ բարձրաստիճան զինվորականներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շ. Հակոբյանի ընտանիքի անդաները՝ այդ թվում կինն ու որդին, բնակվում են Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում: Իսկական հայը, ով կարող էր ծառայությունից խուսափել, չէր գնացել այդ քայլին, եկել էր իր պարտքը կատարելու հայրենիքի նկատմամբ, սակայն փետրվարի 4 –ի լույս 5-ի գիշերը ու ողջ օրվա ընթացքում ադրբեջանական բաշիբոզուկները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակ ինտենսիվ կերպով խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով էլ Շ. Հակոբյանը վիրավորվել էր: Հուղարկավորությանը նույնպես ներկա էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանը և բարձրաստիճան այլ զինծառայողներ: Ներակ էին նաեւ ԼՂՀ պաշտպանության բանակի բարձրաստիճան պաշտոնյաններ: Լուսանկարները՝ Նարեկ Միրզոյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր