68523 դիտում
20:43 24-02-2018
Ինչու՞ էին ՍԱՊԾ-ի մեծ թվով տեսուչներ՝ Ոստիկանության ծառայողների հետ միասին վաղ առավոտ այցելել Երևանի «Գում»-ի տարածքում գործող մսի շուկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 24-ի առավոտյան, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, երբ իրականացվում է շուկաներին մսի մատակարարում, հերթական շրջայցն են կատարել Խորենացու մսի տաղավարների տարածք՝ նպատակ ունենալով հսկել հատկապես մսի տեղափոխման պայմանները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառայության մասնագետները ստուգել են ստացվող մսեղիքի ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Այն բոլոր դեպքերում, երբ միսը կասկածելի են համարել, կատարել են նմուշառում և ուղարկել այն անասնաբուժասանիտարական փորձաքննության՝ մինչ այդ կասեցնելով վաճառքը:
ՍԱՊԾ տեսուչների հետ են եղել նաև ՀՀ Ոստիկանության մեծ թվով ծառայողներ:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում ՍԱՊԾ ծառայության տեսուչները հայտնեցին, որ անակնկալ շրջայցերը և ստուգումները լինելու են նաև հանրապետությունում գործող՝ մսի առևտրով զբաղվող այլ շուկաներում, և այն կրելու է շարունակական բնույթ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+