211652_close_icon
views-count60263 դիտում article-date 15:18 04-12-2017

ՍԱՊԾ-ի շնորհիվ Երևանի Խորենացի փողոցում նոր բացվող Ապարանի թարմ մսի խանութը գնորդներն արդեն անվանում են Թիվ 1 մսի խանութը «Գում»-ի տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Երևանի Խորենացի փողոցի 62 հասցեում բացվեց Մսամթերքի առևտրով զբաղվող խանութ-սրահ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խանութ-սրահում ամեն ինչ համապատասխանեցվել է միջազգային ստանդարտներին՝ թե՛ աշխատակիցները, թե՛ նրանց աշխատանքային գործիքները և թե՛ պահեստային հատվածը արդեն զարմացնում են խանութում առևտուր անող գնորդներին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում խանութ-սրահի աշխատակիցներն ասում էին. «Ամեն ինչ կատարվել է, որպեսզի սպառողները իրենց աչքով տեսնեն, որ առևտուրը կատարվում է եվրոպական չափանիշներին համապատասխան՝ բոլոր անհրաշժետ պարագաներով: Առաջին հերթին մտածում ենք սպառողի շահերի մասին, որպեսզի նրանք մեկ ագամ ասյտեղից գնումներ կատարելուց հետո հերթական անգամ այցելեն մեզ: Ամեն տեսակի մսամթերք կա, նույնիսկ տաք-տաք կարող են պատվիրել խորոված, քաբաբ և այլ մսամթերքից պատրաստված ուտեստներ»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս ամենը Սննդի անվտագության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի և մսամթերքի առևտրով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հանդիպման արդյունքն է, երբ հարց է դրվել, որ պետք է ամեն ինչ լինի իդեալական և անցյալի հուշ պետք է անցնի հին ձևի սպառողներին սպասարկելու մեխանիկան: Խանութի հարևանությամբ բնակվողները ասում էին. «Նշված մսի առևտրի սրահը կարճ ժամանակում մեզ կգոհացնի բարձր որակով և մատչելի գներով, մանավանդ, որ տեսականիի խնդիր էլ չկա: Առաջին ձեռքից կարող ենք գնել առողջ խոզի, տավարի գառան միս, գնել քուֆթա, պատվիրել խորոված ու քաբաբ»: Այսօր նշված խանութ-սրահի բացմանը ներկա էին ՍԱՊԾ –ի նրեկայացուցիչներ, ովքեր տեղում հետևեցին ու տվեցին դրական գնահատական: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր