211652_close_icon
views-count4655 դիտում article-date 18:16 23-02-2018

ՍԱՊԾ մասնագետը հեղինակել է «Գինեգործական ձեռնարկությունների սարքավորումներ» վերնագրով դասագիրքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ում այսօր՝ փետրվարի 23-ին, տեղի ունեցավ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության գլխավոր մասնագետ, գինեգործ Լիլիա Սամվելյանի հեղինակած՝ «Գինեգործական ձեռնարկությունների սարքավորումներ» դասագրքի շնորհանդեսը: Հեղինակի խոսքով՝ գրքի հրատարակումն անհրաժեշտություն էր դարձել, քանի որ գինեգործությունը շատ մեծ հեռանկարներ ունի մեր երկրում, և պետք է մեծ ուշադրություն դարձնել մասնագետների պատրաստման խնդրին: «Համալսարանական գինեգործարան ունենալուն զուգահեռ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու նպատակով՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ որոշեցինք լրացնել հայալեզու մասնագիտական գրականության բացը, ինչի արդյունքում ստեղծվեց այս աշխատանքը: Գրքում շոշափվում են հարցեր, որոնք վերաբերում են գինեգործության ոլորտի տեխնոլոգիական սարքավորումներին և որոնք, կարծում եմ, օգտակար կլինեն թե ուսանողների, թե գինեգործների, թե ոլորտը վերահսկողների համար, քանի որ ներկայացված է խորհրդային շրջանում ստեղծված և ժամանակակից սարքավորումների համեմատական բնութագիրը՝ ներառյալ դրանց առավելությունները և թերությունները»,- ասաց Լիլիա Սամվելյանը: ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը ողջունեց և չափազանց կարևոր համարեց մասնագիտական առանձնահատկություններն ավելի հանրամատչելի ձևով ներկայացնելու, մասնագետների որակավորմանն ուղղված այսօրինակ նախաձեռնությունները: Իշխան Կարապետյանն ընգծեց, որ գինեգործությունը մեր երկրում հանդիսանում է առաջնային ճյուղերից մեկը, որն անհրաժեշտ է զարգացնել: «Քաջատեղյակ եք, որ կառավարությունն ու մասնավորապես գյուղատնտեսության նախարարությունն այս ուղղությամբ ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր: Մեր Ծառայությունն էլ իր հերթին ապահովում է վերահսկողությունն այս ոլորտում, մեր լաբորատորիան վերջերս է համալրվել ալկոհոլային խմիչքների ծագումը պարզող սարքավորումներով: Այս գործընթացում շատ մեծ դեր ունի գիտությունը և գիտությունից եկած արդյունքի կիրառելիությունը թեʹ ոլորտի զարգացման, թեʹ վերահսկողության համար»: ՍԱՊԾ պետը գոհունակությամբ փաստել է, որ գրքերի շնորհանդեսները Ծառայությունում ավանդույթ են դառնում: [b] ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր