211652_close_icon
views-count1716 դիտում article-date 18:13 14-04-2015

Հայր և որդի «միլիոնանոց» գողություն են հեղինակել

Ապրիլի 13-ին ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ 1951 թ. ծնված Խաչիկ Կ.-ն և նրա որդին` 1978 թ. ծնված Նշան Կ.-ն, 2013 թ. ընթացքում տեխնիկական միջոցների գործադրմամբ, դուռը կոտրելով, Արզնի գյուղի մի ամառանոցի նկուղից գողացել են տարբեր տեսակի շինարարական ապրանքներ` պատճառելով 1.000.000 դրամի նյութական վնաս: Խաչիկ և Նշած Կ.-երը բերման են ենթարկվել: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր