211652_close_icon
views-count907 դիտում article-date 11:22 03-04-2024

Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am

«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է պրոֆեսիոնալ ակումբային կարիերայի 65-րդ հեթ-տրիկը։

Սաուդյան Արաբիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Աբհայի» հետ խաղում (8:0) 39-ամյա պորտուգալացի հարձակվողը դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Երեք գոլերից երկուսը Կրիշտիանուն խփել է ուղիղ տուգանային հարվածով։ Այսպիսով, Ռոնալդուն մեկ շաբաթվա ընթացքում երկու հեթ-տրիկ է ձևակերպել, ինչի շնորհիվ նա 8 հեթ-տրիկ ավելի է հեղինակել, քան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին (58):
Կրիշտիանու Ռոնալդուն 29 գոլով գլխավորում է Սաուդյան Արաբիայի առաջնության ռմբարկուների ցուցակը։

Ամենամոտ հետապնդողը «Ալ-Հիլալից» Ալեքսանդր Միտրովիչը 22 դիպուկ հարված է կատարել:

Այս մրցաշրջանում Ռոնալդուն թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերումորոնցում խփել է 36 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։

Նրա գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 15 միլիոն եվրո:

Նմանատիպ նյութեր