211652_close_icon
views-count3008 դիտում article-date 22:35 22-02-2018

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Փետրվարի 22-ին, ժամը 16:51-ին ահազանգ է ստացվել, որ Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տառերի պուրակ» - Ամբերդ ավտոճանապարհի 16 կմ-ի մոտակայքում՝ ցեխակույտում, արգելափակվել է «Toyota» մակնիշի 34 NF 341 պետհամարանիշով ավտոմեքենան: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Փետրվարի 22-ին, ժամը 11:02-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին VAZ-2107 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Հրազդան գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել VAZ-2107 մակնիշի 35 NS 950 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր