211652_close_icon
views-count3114 դիտում article-date 18:55 21-02-2018

Ստրանջա-2018. Հայաստանի երկրորդ բռնցքամարտիկը հաղթահարեց առաջին փուլը

Սոֆիայում շարունակվող բռնցքամարտի «Ստրանջայի» միջազգային մրցաշարում երեկ ռինգ մտավ Հայաստանի երկու ներկայացուցիչ: Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) հաղթեց Բուլղարիան ներկայացնող բռնցքամարտիկին, իսկ Ժիրայր Սարգսյանը (56 կգ) զիջեց իսպանացի մրցակցին: Ավելի վաղ մեկնարկային գոտեմարտում հաղթել էր Վահե Բադալյանը (52 կգ): Այսօր մրցաշարում առաջին մենամարտերը կանցկացնեն Հրայր Շահվերդյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ) և Համբարձում Հակոբյանը (75 կգ): Արթուր Հովաննիսյանը (49 կգ) կմեկնարկի վաղը:

Նմանատիպ նյութեր