2618 դիտում
12:57 20-02-2018
Մեկնարկում է նոր ծրագիր` ուղղված կաթի արտադրության ոլորտի բարելավմանը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ագրոտնտեսագետ Ջոն Օ՛Քոնելի գլխավորած պատվիրակությանը` «Անասնակերի մատակարարման և կաթի վերամշակման գործընթացների բարելավում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագրի մեկնարկին և իրականացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ողջունելով հյուրերին, կարևորել է նման ծրագրի իրականացումը Հայաստանում:
«Սա մեզ համար շատ կարևոր ծրագիր է: Մենք ունենք անասնապահության լավ պատմություն և ոլորտում ոչ գոհացուցիչ իրավիճակ: Գիտենք` ուր ենք ուզում գնալ, սակայն ունենք հարցադրումներ, որոնց պատասխաններն ու լուծումներն ակնկալում ենք այս ծրագրից»,- մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:
Նախարարը հույս է հայտնել, որ ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի առկա խնդիրների լուծման բանաձևերը գտնել, ինչը հիմք կհանդիսանա ոլորտի երկարաժամկետ ռազմավարության մշակման համար: Իգնատի Առաքելյանը մասնավորապես կարևորել է արոտավայրերի, կենդանիների տոհմային հատկանիշների բարելավմանը, առավել արդյունավետ կերարտադրության զարգացմանը, կաթի որակի բարձրացմանը, կենդանիների արդյունավետ պահվածքին առնչվող հարցերը:
Ջոն Օ՛Քոնելը, ներկայացնելով ծրագրի հիմնական դրույթները, նշել է, որ այն ունի երկու բաղադրիչ: Առաջինը վերաբերում է կերարտադրության ոլորտի ուսումնասիրությանը, որի շրջանակում նաև երկրի շրջակա միջավայրին առավել հարմար այլընտրանքային կերարտադրության տարբերակներ կընտրվեն և արդյունքում կմշակվի տնտեսական մոդել` ուղղված կերարտադրության միջոցով կաթի արտադրության ավելացմանը:
Նա նաև տեղեկացրել է, որ նոյեմբեր ամսին տեղի ունենալիք սեմինարի ընթացքում, որին կմասնակցեն պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, կներկայացվեն այդ ուսումնասիրությունների արդյունքները ռազմավարությունների մշակման համար:
Ծրագրի շրջանակում երկրորդ հետազոտությունը նվիրված կլինի կաթի վերամշակման ոլորտի ուսումնասիրությանը: Բացի այդ, հարցում կիրականացվի սպառողների շրջանում: Այս երկու ուսումնասիրությունները համադրելով` կստեղծվի ներդրումների ճանապարհային քարտեզ:
Նախարար Առաքելյանը կարևորել է ծրագրի իրականացման ընթացքում նախարարության պատասխանատու ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությունը` ընդգծելով, որ նախարարության տեղեկատվական բազայում առկա են արդեն իրականացված տարբեր ուսումնասիրություններ, որոնք կարող են օգտակար լինել` խնայելով ժամանակ և ռեսուրսներ, ինչպես նաև կարևորել է առաջարկների տնտեսական հիմնավորումը` հույս հայտնելով, որ այս ծրագրի իրականացման արդյունքում, միջազգային փորձը տեղայնացնելով Հայաստանի իրականության հետ, կառաջարկվեն կիրառական նշանակություն ունեցող լուծումներ` ուղղված ոլորտի զարգացմանը:
Նմանատիպ նյութեր
894 դիտում
13:14 21-06-2022
Արցախում մեկնարկում է տեղահանվածների բնակարանային կարիքի բավարարմանն ուղղված բնակվարձի փոխհատուցման նոր ծրագիր
Այս բաժնից
706 դիտում
19:11 14-11-2024
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կառուցապատողների հետ հերթական հանդիպումը
841 դիտում
18:58 14-11-2024
Հերոսներին` դավաճան, իսկ դավաճանին` հերոս դարձրեցիք. Գարիկ Ուրումյան
634 դիտում
18:57 14-11-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ