Թեթևատլետ Լևոն Աղասյանը Ստամբուլում չեմպիոն հռչակվեց
Ստամբուլում ընթանում է թեթև աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի 11 մարզիկ:
Հայ թեթևատլետ Լևոն Աղասյանը եռացատկի մրցումներում 16.35 մետր արդյունքով գրավել է 1-ին տեղը և արժանացել ոսկե մեդալի: Նշենք, որ Աղասյանը երկրորդ անգամ անընդմեջ է հաղթում Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում:
Հայ եռացատկորդն իրենից ետ է թողել Բուլղարիայի պատվիրակներ Մոմչիլ Կարիլիևին (16.27) և Ռոմեն Դիմիտրովին (16.21):


