Եռացատկորդ Լևոն Աղասյանը արծաթե մեդալ է նվաճել Ստամբուլում
Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։ Աղասյանը ցույց է տվել 16,28 մետր արդյունք, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջը:
Ավելի վաղ վազորդ Երվանդ Մկրտչյանը, 1500 մետր վազքատարածությունում ցույց տալով 3։45․55 րոպե արդյունք, գրավել էր առաջին տեղը՝ հետևում թողնելով Թուրքիայի երկու ներկայացուցիչների։
Հայաստանի աթլետիկայի հավաքականը մրցավայր է մեկնել Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ:
Հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը: