Հարազատները որոնում են որպես անհայտ կորած 36-ամյա տղամարդուն. Տեղեկություններ իմացողին խնդրում ենք զանգահարել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակիչ, 36-ամյա Արմեն Հարությունյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը մայիսի 26-ին, ժամը 21:00-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել:
Ա. Հարությունյանի մասին տեղեկություններ իմացողին խնդրում ենք հայտնել մոտակա ոստիկանության բաժին, կամ զանգահարել [b]098- 45-09-02 հեռախոսահամարով:
[/b]
[b]Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակիչ, անհայտ կորած՝ 36-ամյա Արմեն Հարությունյանն է[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0960303001559143823803175.jpg[/img]