Ծեծկռտուք Երևանի «Սեյ Չիզ» ՍՊԸ-ի սրճարանի մոտ. «կարմիր բերետները» ոստիկանություն են հրավիրել ՍՊԸ-ի մարկետինգի տնօրենին, հիմնադիր տնօրենին և խոհարարին
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի  15-ին, Երևանում տեղի ունեցած  ծեծկռտուքի փաստով: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի 26/1 հասցեում գործող  «Սեյ Չիզ»   սրճարանի աշխատակիցներին ծեծում են: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության  ՊՊԾ գնդի 1-ին գումարտըակի  1-ին վաշտի ծառայողները, ովքեր նշված սրճարանից ոստիկանության կենտրոնական բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ,  40-ամյա Սերգեյ Սարգսյանին, 47-ամյա Անահիտ Միրզախանյանին և 46-ամյա Ջուլիետա Ալեքսանյանին:
 Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում նշված վիճաբանության ժամանակ 3 անհայտ անձինք հարվածներ են հասցրել Ս. Սարգսյանին և Ժ. Ալեքսանյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները,  ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ,  պարզել են, որ անհայտ անձանցից մեկը  Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Արայիկ Մկտրչյանն է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Մկրտչյանին և մյուս  2 անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Սարգսյանը աշխատում է «Սեյ Չիզ» ՍՊԸ-ում՝ որպես մարկետինգի տնօրեն, Ա. Միրզախանյանը նշված ՍՊԸ-ում՝ որպես հիմնադիր տնօրեն, իսկ Ժ. Ալեքսանյանը նշված սրճարանում՝ որպես խոհարար:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

