45312 դիտում
16:01 16-02-2018
Սխալ ախտորոշման պատճառով մահվան և կյանքի արանքում հայտնված 2 երեխաների մայրը մեր օգնությունն է հայցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1982 թվականին ծնված կապանցի երիտասարդ աղջիկը՝ Հեղինե Աբրահամյանը, բժիշկների սխալ ախտորոշման արդյունքում հայտնված հերթական զոհերից է:
2017թ. մայիսին ողնաշարի շրջանում սուր ցավեր է ունենում և դիմում Երևանի Աստղիկ ԲԿ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ և ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ:
Ախտորոշում են օստիոխոնդրոզ և սկսում բուժում դրա դեմ՝ դեղորայքային և տոկերով:
Արդյունքում իրականում Հեղինեի մոտ ախտորոշվում է ողնուղեղի քաղցկեղ, այդ ամենից ավելի արագ է զարգանում և 2 փոքրիկների մայրը հայտնվում է կյանքի և մահվան պայքարում:
Սիրելի հայերակիցներ, երիտասարդ ընտանիքն այս մի քանի ամիսների ընթացքում ամբողջովին ծախսել է հնարավոր և անհնարին միջոցները, ընկել վարկային պարտքերի մեջ և այլևս միջոցներ չունեն հետագա վիրահաական և բուժական ծախսերի համար; Գոյացությունը հազվադեպ հանդիպող տեսակ է, ռիսկի գործոնը մեծ, բժիշկներն իրենք խորհուրդ են տվել հրատապ երկրից հանել: Դիմել են Գերմանիայի Դաշնություն, ստացել են հրավերք նախահաշվով՝ 40.000 եվրո արժողությամբ:
Ընտանիքը դիմում է ողջ ազգին աջակցելու Հեղինեին, փրկել նրա կյանքը, ուռուցքն արդեն հասել է 24 սմ, դժվարանում է ինքնուրույն քայլել, ովքեր կցանկանան օգնել երիտասարդ մայրիկին, հետևաբար և փոքրիկներին ունենալ մայրիկ, կարող են փոխանցումներ կատարել ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ բանկում նրա ամուսնու՝ Միսակ Խալաթյանի անունով բացված հաշվեհամարներին՝
[b]16046058780300 ՀՀ դրամ
16046058780301 ԱՄՆ դրամ
16046058780302 ԵՎՐՈ
16046058780303 ՌԴ ռուբլի
SWIFT:ARMJAM22[/b]
Նրանց հետ կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝ [b]+37494 657 939 Միսակ, +37477 657 959 Հեղինե:
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
54446 դիտում
13:55 17-05-2017
Սևանցի երիտասարդը պայքարում է սուր լեյկոզի դեմ և մեր օգնությունն է հայցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
54636 դիտում
12:13 15-06-2017
Քաղցկեղով տառապող 37-ամյա կինը բարեգութ մարդկանց օգնությունն է հայցում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1387 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
1003 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար