211652_close_icon
views-count54449 դիտում article-date 13:55 17-05-2017

Սևանցի երիտասարդը պայքարում է սուր լեյկոզի դեմ և մեր օգնությունն է հայցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սևանցի 25-ամյա Մելիքսեթ Հովհաննիսյանը պայքարում է սուր լեյկոզի դեմ և պառկած է Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները կատարում են ինտենսիվ և բարձր որակի բուժում, սակայն կլինիկան կարող է տրամադրել միայն հիվանդանոցում գրանցված դեղորայքը, մնացած դեղերը, որոնք ունեն շատ բարձր արժեք, հիվանդն ինքը պետք է գնի: Մելիքսեթն ամուսնացած է, ունի երկու երեխա, որոնց խնամքն արդեն իսկ խնդիր է դարձել ընտանիքի համար: Մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել երիտասարդ ընտանիքի հոր ապաքինմանը, ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում նրա կնոջ՝ Ալվինա Խանզադյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ 16040078948500 ՀՀ դրամ; 16040078948501 ԱՄՆ դոլար; 16040078948502 ԵՎՐՈ; 1604007848503 ՌԴ ռուբլի; SWIFT:ARMJAM22: Հեռախոս՝ +37494 410 050:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր