Հայրը լքեց կյանքի ու մահվան արանքում հայտնված որդուն, իսկ մայրը պայքարեց և հրաշք տեղի ունեցավ. քայլելու համար Հայկն այսօր ունի մեր օգնության կարիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5-ամյա Հայկը ծնված օրից ապացուցում է, որ շատ համառ ու պայքարող տեսակ է: 5 ամսականում՝ 600 գրամ քաշով ծնված երեխան մայրիկի համառ ջանքերի և անսասան հավատի շնորհիվ ապրեց: Բժիշկները չէին հավատում հրաշքին, բայց այն տեղի ունեցավ: Նրանք հավատացած էին, որ Հայկը «բույսի» նման է լինելու: Լսելով սա՝ հայրը լքում է ընտանիքը:
Վաղաժամ ծնվելու պատճառով, սակայն, լիարժեք չի զարգացել տղայի կոնքազդրային հոդը, և փոքրիկը մինչև օրս չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Հայկը 2 տարեկան էր, երբ բժիշկներն ախտորոշեցին նաև մանկական ուղեղային կաթված:
Հայկը փայլում է վառ երևակայությամբ ու հետաքրքրասիրությամբ: Սիրում է երգել, նկարել ու հեքիաթներ հորինել:
Թե՛ Հայաստանում և թե՛ Մոսկվայում օրթոպեդները, հետազոտելով Հայկին, խորհուրդ են տվել կոնքազդրային հոդի վիրահատություն կատարել: Անհրաժեշտ վիրահատությունը՝ նորագույն մեթոդներով, կատարվում է միայն Գերմանիայում։ Վիրահատության օրը նշանակված է 2016 թվականի սեպտեմբերի 14-ին, արժե 200.000 Եվրո:
Հայկն ու մայրիկը հավատում են հրաշքներին և վստահ են, որ այս դժվարությունն էլ են հաղթահարելու: Հայկի երազանքն իրականություն դարձնելու գործում մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր մասնակցությունը:
ՎՏԲ-Հայաստան բանկում Պայծառ Ներսեսյանի անունով բացվել է հաշվեհամար.
[b]AMD 16046032978404;
USD 16046032978405;
EUR 16046032978406;
RUR 16046032978407;
SWIFT: ARMJAM22:
ArCa քարտ՝ 6769 3071 0003 1522:[/b]
Պայծառ Ներսեսյանի հեռախոսահամարն է՝ [b]+37493 58 66 21:[/b]