1653 դիտում
20:50 15-02-2018
Չիլիի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Հայաստանի արտգործնախարարին
Փետրվարի 15-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չիլիի նորանշանակ դեսպան Ռոդրիգո Նիետո Մատուրանային (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպան Մատուրանային նշանակման կապակցությամբ՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014թ. Չիլի կատարած պաշտոնական այցը նոր լիցք հաղորդեց երկու երկրների հարաբերություններին։ Արտգործնախարարը հույս հայտնեց, որ դեսպան Մատուրանան իր գործունեությամբ կնպաստի Նախագահի այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ ուղղված Հայաստանի և Չիլիի միջև հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքների համար՝ Ռոդրիգո Նիետո Մատուրանան վստահեցրեց, որ Չիլին հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ՝ հավաստիացնելով, որ նա իր բոլոր հնարավոր ջանքերը կներդնի այդ ուղղությամբ:
Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց դեսպան Մատուրանային՝ 2007թ. Չիլիի Սենատի և 2015թ.՝ Խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևերի համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջխորհրդարանական ձևաչափով շփումների ակտիվացման, առևտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր։
Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։
Նմանատիպ նյութեր
2091 դիտում
18:40 05-03-2018
Կիպրոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Հայաստանի արտգործնախարարին
539 դիտում
19:25 05-10-2015
Վիետնամի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
652 դիտում
18:26 08-10-2015
Իրանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
Այս բաժնից
292 դիտում
19:38 09-05-2024
Մեր երթի բովանդակությունը երբեք նման չի եղել 2018 թվականի իրադարձություններին․ Սուրեն Պետրոսյան
424 դիտում
19:12 09-05-2024
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
7420 դիտում
18:48 09-05-2024
Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տվեց հրաժարական տալու համար