779 դիտում
19:25 05-10-2015
Վիետնամի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
Հոկտեմբերի 5-ին Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Նգույեն Թան Շոնը (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա հայ-վիետնամական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման գործում։
Դեսպան Թհան Շոնը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար և նշեց, որ Վիետնամը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ ու զարգացմամբ և ընդգծեց, որ ջանքեր չի խնայի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը ընդլայնելու նպատակով:
Դեսպանը Շոնը շեշտեց, որ ջերմությամբ է հիշում Հայաստանում որպես ուսանող անցկացրած տարիները, իր հայ ուսուցիչներին, ովքեր կարևոր դեր են խաղացել իր մասնագիտական գիտելիքների ձեռքբերման գործում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, անդրադարձան առևտրատնտեսական, գիտակրթական փոխանակումների ակտիվացման, ինչպես նաև արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, միջխորհրդարանական կապերի ձևավորման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Վիետնամի փոխգործակցությանն առնչվող հարցերին:
Նմանատիպ նյութեր
961 դիտում
18:26 08-10-2015
Իրանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
1095 դիտում
20:21 03-11-2015
Նիկարագուայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
996 դիտում
18:49 09-11-2015
Վենեսուելայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին