964 դիտում
18:26 08-10-2015
Իրանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
Հոկտեմբերի 8-ին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ արտգործնախարարը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության իրականացման ընթացքում՝ հույս հայտնելով, որ Սեյեդ Քազեմ Սաջջադը իր աշխատանքով կնպաստի հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունների շարունակական ընդլայնմանն ու փոխշահավետ համագործակցության խորացմանը:
Դեսպան Սաջջադին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, ընդգծեց, որ Իրանի իշխանությունները մեծապես կարևորում են բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդումը, և հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը հայ-իրանական համագործակցության առավել զարգացման համար:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող և հեռանկարային ծրագրեր, անդրադարձ կատարվեց միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Սաջջադին մտքեր փոխանակեցին Հայաստանի և Իրանի միջև ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում փոխգործակցության շուրջ։
Էդվարդ Նալբանդյանն առանձնակի կարևորեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ: Նախարարը վստահություն հայտնեց, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար:
Նմանատիպ նյութեր
779 դիտում
19:25 05-10-2015
Վիետնամի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
1095 դիտում
20:21 03-11-2015
Նիկարագուայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
996 դիտում
18:49 09-11-2015
Վենեսուելայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին