Արտակարգ դեպք Վանաձորում. 51–ամյա տղամարդը որսորդական հրացանով ինքնասպան է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը Դիմաց թաղամասում գտնվող տներից մեկի հարակից խորդանոցից հրազենային վնասվածքով տղամարդու դի է տեղափոխել հիվանդանոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանութւան Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև Ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արթուր Ավետիսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան խորդանոցում հայտնաբերել են 51-ամյա Ղազար Ս.-ի դին, ով ըստ նախնական տեղեկությունների՝ որսորդական հրացանով ինքնասպան է եղել:
Տեղում աշխատել են նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները՝ ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի և փորձագետ Արթուր Առաքելյանի գխավորությամբ:։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ունեցել է առողջական խնդիրներ:
Փաստի առթիվ լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հրազենը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություներ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի