Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան
Փետրվարի 8-ին, ժամը 11:53-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi» մակնիշի 700 TA 17 պետհամարանիշով ավտոմեքենան: