Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել «Lexus» մակնիշի ավտոմեքենան
Ապրիլի 4-ին, ժամը 16:39-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Ճլի գյոլ» կոչվող տարածքում արգելափակումից դուրս են բերել «Lexus» մակնիշի 34 DN 779 պետհամարանիշով (վարորդ՝ Կ. Ն.) ավտոմեքենան: