Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել «Land Rover» մակնիշի ավտոմեքենան
Մարտի 1-ին, ժամը 19:30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ալրաղացի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքի կոյուղաջրերի մաքրման նախկին կայանի մոտակայքից դուրս են բերել «Land Rover» մակնիշի 33 VS 410 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):