Ճապոնիայում ռազմական ուղղաթիռն ընկել է դպրոցի տարածքում
                        Ճապոնիային ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռ է կործանվել Սագա պրեֆեկտուրայի Կանձակի քաղաքում։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ուղղաթիռն ընկել է տարրական դպրոցից մոտ տարածության վրա։
Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 16։00-ի սահմաններում։ Անկումից հետո նրանում հրդեհ է բռնկվել։ 
Դեպքի վայր են մեկնել հրշեջ մեքենաներ ու բժշկական բրիգադներ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Սկսվել է հետաքննություն։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

