Նյու Մեքսիկոյում ուղղաթիռն ընկել է հիվանդանոցի տանիքին
ԱՄՆ֊ի Նյու Մեքսիկո նահանգում բժշկական ուղղաթիռը թռիչքից վայրկյաններ անց ընկել է մանկական հիվանդանոցի տանիքի վրա։ Այս մասին փոխանցում են տեղի ԶԼՄ֊ները:
Վթարի արդյունքում օդաչուն վնասվածքներ է ստացել, իսկ հիվանդանոցի երկու աշխատակիցները չեն տուժել: Անվտանգության համար շենքի վերին 2 հարկերի հիվանդները տեղափոխվել են այլ տարածք:
Վթարի պատճառների մասին տվյալներ չեն հաղորդվում։
Ներկայումս պարզվում են վթարի հանգամանքները: