Մալազիայում ռազմական ուղղաթիռն ընկել է դպրոցի շենքի վրա. 7 աշակերտ հոսպիտալացվել է
Մալազիայի արևելքում՝ Տավաու քաղաքում, Sikorsky S-61 ռազմական ուղղաթիռ է ընկել դպրոցի տանիքի վրա։
Ինչպես հայտնում է Xinhua գործակալությունը, ուղղաթիռում եղել է 14 զինվորական։ Ուղղաթիռը ներքին թռիչք էր իրականացնում դեպի Սաբահ նահանգ, և, ոստիկանության նախնական տվյալների համաձայն, ընկել է այն պատճառով, որ օդաչուն կորցրել է ուղղաթիռի կառավարումը։
Լուրջ վնասվածքներ են ստացել 7 դպրոցականներ և 1 տեղաբնակ, որոնց տեղափոխել են հիվանդանոց։ Զինվորականները չեն տուժել, թեթև վնասվածքներ է ստացել միայն օդաչուն։