211652_close_icon

Ճապոնիայում ամերիկյան ռազմական ուղղաթիռից լուսամուտը պոկվել և ընկել է դպրոցի տարածքում. մեկ երեխա վիրավորվել է

views-count6381 դիտում article-date 12:47 13-12-2017
Ճապոնիայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռից լուսամուտը պոկվել ու ընկել է դպրոցներից մեկի տարածքում, ինչի հետևանքով տուժել է 1 երեխա։ Այդ մասին հայտնել է ճապոնական NHK հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել Օկինամա պրեֆեկտուրայի Գինովան քաղաքում։ Լուսամուտն ընկել է երեխայի ձեռքի վրա, ով այդ պահին գտնվում էր դպրոցի սպորտային հրապարակում։ Ամերիկյան ավիաբազան տեղակայված է քաղաքից ոչ հեռու՝ Ֆուտենմայում։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Նմանատիպ նյութեր