211652_close_icon

Էրդողանը ժամանել է Վատիկան

views-count4552 դիտում article-date 14:08 05-02-2018
Թուրքիայի նախագահ Ռեջփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Վատիկան է ժամանել, հաղորդում է TRT-ն։ Այցը իրականացվում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրավերով։ Այսօր սպասվում է Հռոմի պապի և Էրդողանի երկկողմ հանդիպումը։ Քննարկվելու են Թուրքիա-Վատիկան հարաբերությունները, Երուսաղեմի իրավիճակը, տարածաշրջանային այլ հարցեր, Սիրիայի հակամարտությունը և իսլամաֆոբիայի դեմ պայքարը։ Էրդողանը կհանդիպի նաև Իտալիայի նախագահ Սերխիո Մատտարելլայի և վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ։ Վերջին անգամ Թուրքիայի նախագահը 59 տարի առաջ էր այցելել Վատիկան։

Նմանատիպ նյութեր