211652_close_icon
views-count1479 դիտում article-date 16:07 24-10-2022

Մակրոնը տիկնոջ հետ ժամանել է Վատիկան, հանդիպել Հռոմի պապի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տիկնոջ՝ Բրիժիտի հետ երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ին, ժամանել է Վատիկան, որտեղ նրանց ընդունել Է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Euronews-ը;

Առաքելական պալատի մոտ նախագահական զույգին դիմավորել են Սուրբ Աթոռի բարձրաստիճան անձինք: ԶԼՄ-ները նշում են, որ սա Մակրոնի եւ Հռոմի պապի արդեն երրորդ հանդիպումն է 2017 թվականից ի վեր:

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 23-ին, Մակրոնը Հռոմում հանդիպում Է ունեցել Իտալիայի կառավարության նոր ղեկավար Ջորջա Մելոնիի հետ:

Ղեկավարները, մասնավորապես, քննարկել են Էներգակիրների գների աճի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ աջակցությունն Ուկրաինային։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր