Ժոզե Մոուրինյո. «Օլդ Տրաֆորդում» մթնոլորտը ոգեշնչող չէ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Հադերսֆիլդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո անդրադարձել է «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտի մթնոլորտին:
«Ալեքսիս Սանչեսը ընդամենը երեք հանդիպում է անցկացրել, իսկ «Օլդ Տրաֆորդում» դա նրա առաջին խաղն էր:
Չնայած դրան, որ մարզադաշտում հանգիստ էր, խաղադաշտը մեծ է, խոտածածկը՝ հաճելի, խաղացողներն իրենց հարմարավետ են զգում:
Այստեղ մթնոլորտը մի փոքր հանդարտ է և խանդավառությունը քիչ է: Բայց, բոլոր դեպքերում, ֆուտբոլիստներին դուր է գալիս խաղալ տանը», ասել է Մոուրինյոն: