«Լիվերպուլ»-ը «Օլդ Թրաֆորդում» ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. տեսանյութ
Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլ»-ը «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասը: Մերսիսայդյան ակումբի կազմում դուբլով աչքի ընկավ Ստիվեն Ջերարդը, ևս մեկ գոլ խփեց Լուիս Սուարեսը:
77-րդ րոպեին Նեմանյա Վիդիչի հեռացումից հետո մանկունիցանցիները մնացին 10 հոգով: 78-րդ րոպեին Ստիվեն Ջերարդը կարող էր նաև հեթ տրիկի հեղինակ դառնալ, սակայն «Լիվերպուլ»-ի ավագը չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը:
[b]«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»`0:3[/b]
Գոլեր` Ջերարդ 34' (11մ), 46' (11մ), Սուարես 84’