4930 դիտում
11:28 03-02-2018
ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել Իրանում կանանց հիջաբ կրելու դեմ բողոքի ցույցերին
ԱՄՆ-ն դատապարտել է հիջաբ կրելու պարտադրանքի դեմ բողոքող «իրենց իրավունքները և հիմնարար ազատություններն» արտահայտած մարդկանց ձերբակալությունը: Այդ մասին [url=https://twitter.com/statedeptspox/status/946886912446488583?lang=en]հայտարարել է[/url] Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը:
Այսպիսով ԱՄՆ պետքարտուղարությունն աջակցություն է հայտնել կանանց հիջաբ կրելու պարտադրանքի դեմ բողոքող իրանցիներին։
Նոյերթն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս հավատի և խոսքի ազատության օգտին և, բացի այդ, նշել է, որ մարդիկ պետք է հնարավորություն ունենան կրելու այն հագուստը, որը ցանկանում են:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/02/1088222/]հաղորդվել է[/url], որ Թեհրանում ոստիկանությունը 29 կին է ձերբակալել հիջաբ կրելու մասին օրենքի դեմ բողոքի ցույցերին մասնակցելու համար: Ցույցերին մասնակցող կանայք բողոքել են օրենքի դեմ՝ հրապարակավ հանելով իրենց գլխաշորերը և ծածանել գլխավերևում: Այս ցույցերն ամենազանգվածայինն էին 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր:
Նմանատիպ նյութեր
4467 դիտում
16:08 02-02-2018
Իրանում ձերբակալել են 28 կանանց. պատճառը հիջաբ կրելու դեմ բողոքի ակցիան է եղել
2513 դիտում
17:25 18-06-2015
Իրանում մեծ թափ է առնում հիջաբ կրելու դեմ սկսված արշավը
1090 դիտում
13:21 04-12-2022
Հիջաբ կրելու պայմանները կվերանայվեն. Իրանի գլխավոր դատախազ
Այս բաժնից
1102 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1189 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1069 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ